Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձինք պետպատվերից կօգտվեն առանց համավճարի

- in Առողջություն
levon-altunyan

Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձինք պետպատվերից կօգտվեն առանց համավճարի: Առողջապահության նախարարությունը առաջարկների փաթեթը կառավարություն կներկայացնի հուլիսին:

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի խոսքով` այդ քայլը մի կողմից կնպաստի բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը, մյուս կողմից՝ թույլ կտա վերացնել ստվերը:

«Այդ քայլով հնարավորություն կստեղծվի ավելացնելու սոցիալապես անապահովների բժշկական օգնության համար նախատեսված գումարները` ի հաշիվ համավճարների և ապահովագրական գումարների»,-ասաց նախարարը։ Նա նշեց, որ պետպատվերի կանխատեսումները, պլանավորումը և վճարումը կատարվում է տարեկան պայմանագրի համաձայն: «Որոշել ենք գնալ բացարձակ տնտեսական ուղիով։ Այդ նպատակով վերանայվում են պետական պատվերի գները` դրանք հասցնելով շուկայ ականին մոտ»,-ասել է Լևոն Ալթունյանը` պարզաբանելով, որ դա թույլ կտա բժշկական անձնակազմին իմանալու, որ իրենք վարձատրվում են կատարված աշխատանքին համապատասխան ու արդարացի։

Մյուս կողմից՝ շահառուն տեղեկացված կլինի, որ իրեն մատուցված ծառայությունների դիմաց կատարված է պատշաճ փոխհատուցում, հոգեպես հանգիստ կլինի և հարկադրված չի լինի գրպանից վճարելու։ Անդրադառնալով պետպատվերի գումարների ժամանակից շուտ սպառման հարցին, Ալթունյանն ասաց, որ հիվանդների հոսքով պայմանավորված` հնարավոր է, որ որևէ ամիս պետական պատվերի գումարներն ավելի վաղ սպ առվեն։ Հետևաբար, մյուս հիվանդները հերթագրվում են հաջորդ ամսվա համար։ Իհարկե, խոսքը չի վերաբերում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության դեպքերին։ Հերթագրման սկզբունքը գործում է աշխարհի բոլոր երկրներում։ Պետպատվերի շրջանակում այս տարի հատկացվել է 85 միլիարդ, որից 67 միլիարդն ուղղվում է ամբուլատոր-հիվանդանոցային բուժսպասարկմանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20