Անտեղյակություն կար. Արսինե Խանջյանն ու Ատոմ Էգոյանը գնահատում են ընտրությունների ընթացքը

- in Կարծիք

Տարեց մարդկանց հստակ ուղղորդում էին քվեարկության ժամանակ:Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արսինե Խանջյանը՝ նկատելով, որ ընտրողների մոտ անտեղյակություն կար ընտրական պրոցեսի նկատմամբ:

Ատոմ Էգոյանն էլ նշեց, որ իր տպավորությամբ՝ ամեն ինչ արվել էր, որ արդեն իսկ հայտնի քվեարկության արդյունքի հասնեն. «Այսինքն՝ եթե դուք ունեք 9 հնարավորություն ընտրելու, եթե ուզում եք ապացուցել՝ ինչպես եք քվեարկել, վերցնում եք այն 8-ը, որոնք չեք քվեարկել, ու դուրս եք բերում ընտրատեղամասից»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments