Jazz
Կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի նորստեղծագործությունը կհնչի Ջազի միջազգային օրվան նվիրված համերգին: Ապրիլի 30-ինԿասկադ համալիրի տարածքում տեղի կունենա բացօթյա համերգ, որին հանդես կգա նաևՔյոսայանի հայաստանյան քառյակը:  
«Ես ելույթ եմ ունենալու այդ միջոցառմանն Hammond B3 երգեհոնով, որը բերել եմ ինձ հետ ԱՄՆ-ից: Առաջին անգամ պետք է հնչի ստեղծագործություն, որը գրել եմ վերջերս`հատուկ նվիրված Ջազի օրվան: Այն կոչվում է Day of my dream («Իմ երազելու օրը»):Բավականին հետաքրքիր ստեղծագործություն է»,-մեզ հետ զրույցում նշեց ԳարիՔյոսայանը:
Համերգային երեկոյի ընթացքում ունկնդրին կներկայացվեն Գարի Քյոսայանի սիրված ևհայտնի ստեղծագործությունները, ինչպես նաև ամերիկյան և այլ ազգի հայտնի ջազկոմպոզիտորների գործեր:
Տեղեկացնենք, որ Քյոսայանի հայաստանյան քառյակի կազմում բացի նրանից հանդես ենգալիս Ալլա Սահակյանը (վոկալ), Մարատ Հակոբյանը (սաքսոֆոն), Արթուր Նազարյանը(բաս կիթառ),Արմեն Մովսիսյանը (հարվածային գործիքներ):
Գարի Քյոսայանը շեշտում է, որ իր համար գերագույն հաճույք է նվագելը ոչ միայնաշխարհահռչակ ամերիկյան ջազմենների, այլև հայ երիտասարդության հետ, ինչըպակաս ոգևորիչ չէ:
Ապրիլի 30-ին նշվում է Ջազի միջազգային օրը: Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօրշարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին,վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև:
Отображается файл "17991392_1310204442389652_8080582756480054400_o.jpg"Отображается файл "18121575_1310204689056294_1868963837352345442_o.jpg"Отображается файл "18121813_1310188749057888_887591546887215358_o.jpg"
Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.