Erazhshtutyun

Ապրիլի 15-ին Գյումրիում աննախադեպ մշակութային տոնակատարություն էր տեղի ունենում:

Այդ օրը միանգամից մեկնարկեց «Վերածնունդ» միջազգային մրցույթ- փառատոնի 5 անվանակարգերի լսումներ՝ ակադեմիական երգեցողություն, երգչախումբ, ժողովրդական գործիքներ եւ երգեցողություն, խորեոգրաֆիկ արվեստ եւ այս տարվա նորույթը ՝զինվորական նվագախումբ եւ երգչախումբ, որը նվիրվեց անցած տարի ավիաաղետին զոհ գնացած Ալեքսանդրովի անվան երգչախմբին, հավելեք, որ այս երգչախմբից միակ մասնակիցը, ով խմբի հետ չէր մեկնել համերգի եւ փրկվել էր ավիաաղետից, այսօր Գյումրիում է եւ ելույթ է ունենալու փառատոնի բացման համերգին:

Նույն օրը ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի դահլիճում մի շարք երկրների՝ /ՌԴ, Հունգարիա, Չինաստան եւ այլն/ ավելի քան 50 աշխարհահռչակ գիտնականների մասնակցությաբ մեկնարկեց «Մշակույթների երկխոսություն» միջազգային 11-րդ գիտաժողովը, որտեղ գիտնականները ներկայացրեցին իրենց դասախոսությունները ինչպես իրենց, այլեւ հարեւան երկրների մշակույթն ու վեր հանեցին մշակութային խնդիրները:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.