Jazz

Ապրիլի 30-ը Ջազի միջազգային օրն է, որը նշվում է ողջ աշխարհում: Հայաստանում այն նշվում է արդեն վեցերորդ տարին:

Հայաստանում ջազը տասնամյակների պատմություն ունի, իսկ երեք տարի առաջ հիմնադրվեց Հայաստանի ջազի ասոցիացիան, որը հիմնադրման օրվանից սկսած՝ իր նախաձեռնությամբ է նշում ջազի միջազգային օրը:

Ջազի տոնի կապակցությամբ հրավիրված մամլո ասուլիսին Հայաստանի ջազի ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը և Հայաստանի պետական ջազ նվագախմբի ղեկավար Արմեն Հյուսնունցը շեշտեցին, որ ապրիլի 30-ին՝ կիրակի օրը երեկոյան Կասկադի տարածքում բացօդյա մեծ համերգ է տեղի ունենալու: Համերգին մասնակցելու են ոչ միայն մեր անվանի ջազմեններն ու ջազ բենդերը (խմբերը), այլև արտասահմանից ժամանած անվանի ջազմեններ:

«Բավական աշխատանք է կատարվել ասոցիացիայի կողմից, այս տարի մեր աշխատանքները շարունակական են լինելու, մասնակցելու են մեր բոլոր հայ հայտնի ջազմենները, ինչպես նաև ներկա է լինելու Չիկագոյից հայտնի սաքսոֆոնահար Չիկո Ֆրիմանը: Դա արդեն ավանդույթ է դարձել, ամեն տարի մենք հրավիրում ենք որևէ հայտնի ջազմենի, որ ներկա լինի մեր միջոցառմանը»,- ասաց Կամո Մովսեսյանը:

Ուշագրավ է, որ այս տարի, ի թիվս մեր և արտասահմանից ժամանող անվանի ջազմենների, ջազի միջազգային օրվան նվիրված կիրակնօրյա համերգին մասնակցելու են նաև երաժշտական դպրոցների, մասնավորապես, Սպենդիարյանի և Չայկովսկու անվան դպրոցների սաները:

Հայաստանի ջազի ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանի խոսքով, «կմասնակցեն մեր բոլոր սիրված ջազ-երաժիշտները՝ Լևոն Մալխասյանը, Արմեն Հյուսնունցը, Արմեն Թութունջյանը․․․իրենց խմբերով հանդերձ, այս տարի առաջին անգամ մասնակցելու է նաև Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջազ բենդը, դա այն սերունդն է, որը գալու է ավագ սերնդին փոխարինելու»։

Հայաստանի պետական ջազ նվագախմբի ղեկավար Արմեն Հյուսնունցի համոզմամբ ևս ջազը Հայաստանում լուրջ զարգացման հեռանկարներ ունի, ի դեմս երիտասարդ սերնդի: «Ուրախ եմ, որ արդեն քաղաքում ձևավորվում է այդ լավ, առողջ մթնոլորտը, դպրոցներում ավելի ուշադրություն են դարձնում ջազին, ջազային կրթությանը, ինչը շատ կարևորում եմ: Դա երկրի ընդհանուր վարկանիշի բարձրացման միջոցներից մեկն է »,- ասաց Արմեն Հյուսնունցը:

[youtube youtubeurl=”-qaRhdJStSE” ][/youtube]

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.