Aroxjutyun

ՀՀ առողջապահության նախարարության պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում Համբուրգի Էպենդորֆ կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար, պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերը արյունաբանական կենտրոնի տրանսպլանտոլոգների թիմի հետ իրականացրել է Հայաստանում ոսկրածուծի ցողունային բջիջների առաջին երկու փոխպատվաստումը:

Հայ տրանսպլանտոլոգների թիմի ղեկավար, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ առաջին փոխպատվաստումն անցել է հաջող: «Հիվանդը, ով վստահեց իր առողջությունը բժիշկներին, կին է Արցախից, ով պետք է մեկներ արտերկիր` նույն վիրահատությունը կատարելու նպատակով:

Երկրորդ հիվանդը տղամարդ է, ում մոտ եւս քիմիաթերապիայից հետո հիվանդությունը կրկնվել էր»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանում տարեկան 60 հիվանդ ցողունային բջիջների փոխպատվաստման կարիք ունեն: «Մենք Համբուրգի մեր գործընկերների հետ շարունակելու ենք համագործակցությունը: Հիվանդը, որը պետք է փոխպատվաստումը ստանար Համբուրգում, նույն ձեւով կարող է հաճախել մեզ մոտ:

Այս տարվա ընթացքում կիրականացնենք 7-10 հիվանդի փոխպատվաստում, քանի որ դա աստիճանական պրոցես է: Վիրահատության հնարավորությունից կարող են օգտվել նաեւ տարածաշրջանում, սակայն առաջին հերթին նախապատվությունը տրվելու է մեր հիվանդներին»,-հավելեց պրոֆեսորը: Նիկոլաուս Կրյոգերը շնորհավորեց հայ բժիշկներին` նոր բուժական մեթոդը Հայաստանում ներդնելու համար: «Այս մեթոդն աշխարհում համարվում է նորարարական եւ օգտագործվում է չարորակ հիվանդությունների բուժման նպատակով»,- հավելեց նա:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.