Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկված հայտնի դերասան Միքայել Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելիներս՝ քանի որ Ձեզնից յուրաքանչյուրի կարծիքն ու գնհատականը իմ տարիների վաստակն է, և հետևաբար, թանկ է ինձ համար, դիմում եմ Ձեզ իմ խոսքով՝ հարթելու Ավագանու կազմում իմ թեկնածությունն առաջադրելու հետ կապված մի շարք թյուրիմացություններ։ Մեզ բոլորիս հուզող հարցերը մեկ անգամ չէ, որ ես բարձրացրել եմ իմ հեղինակած ստեղծագործություններում՝ վտանգելով անվտանգությունս և ինչու չէ՝ խաղաղ ապագաս…Սակայն ինձ միշտ էլ ուղղորդել են իմ համոզմունքները ու բարոյական սկզբունքները, և ես միշտ էլ գիտակցել եմ, որ պետք է անեմ այն, ինչը չանել իրավունք չունեմ…Փաստն այն է, որ ես իմ ամբողջ կյանքի ընթացքում որևէ կուսակցության չեմ պատկանել…Ավագանում ընդգրկվելու առաջարկը ստացել եմ հենց Տարոն Մարգարյանից՝ հստակ նշելով իմ դիրքորոշումը կուսակցական թոհուբոհին մաս չդառնալու մասին… Ընդունելով առաջարկը՝ ես միայն մտածել եմ, որ լինելով Ավագանու կազմի մեջ՝ կկարողանամ որևէ ձևով օգտակար լինել մեր քաղաքին…

Ցավալին միայն այն է, որ արդյունքում տուժում է տարիների ընկերությունը, աղավաղվում մարդու անունը, ստվերվում՝ անցած ճանապարհը…Ինչևէ, հայցում եմ բոլորիդ ներողամտությունը և խնդրում ժամանակ՝ շտկելու այս խնդիրը, որը գտնվում է օրենքի շրջանակներում և հետևաբար, ժամանակ է պահանջում…»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ armtimes.com-ի hեզ հետ զրույցում Միքայել Պողոսյանը հայտարարել էր, թե ՀՀԿ-ի ցուցակում իր լինելը թյուրիմացություն է:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.