Exern

Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմը չի ստեղծվել ֆինանսական մեծ շահույթ ստանալու համար, ֆիլմի ստեղծման նպատակը հաճախ անտեսվող պատմական իրադարձության վրա լույս սփռելն է: Այս մասին գրում է The Economist բրիտանական հեղինակավոր պարբերականը:

Պատմական դրամա ազգային ողբերգության մասին` սա այն ֆիլմերից է, որը Հոլիվուդը սիրում է՝ գրում է պարբերականը և հավելում, որ աշխարհաքաղաքական մտավախություններից ելնելով, Հոլիվուդն առ այսօր չէր անդրադարձել այս թեմային:

The Economist-ը փաստում է, որ այսօր բազմաթիվ գիտնականներ հայերի զանգվածային կոտորածն Օսմանյան կայսրությունում ճանաչել են որպես ցեղասպանություն, իսկ Թուրքիան՝ ոչ:

«Եվ քանի որ Թուրքիան կարևոր դաշնակից է Արևմուտքի համար, ուստի՝ ո՛չ Ամերիկան, ո՛չ Մեծ Բրիտանիան և ո՛չ էլ Իսրայելը չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը»,-գրում է պարբերականը՝ հիշեցնելով որ ԱՄՆ վերջին 2 նախագահներ Բարաք Օբաման ու Դոնալդ Թրամփը այդպես էլ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը և չեն դատապարտել այն:

Պարբերականը, պատմելով ֆիլմի սյուժեի մասին, գրում է, որ այն 100 միլիոն դոլարի բյուջե ունի և ստեղծվել է Քըր Քըրքորյանի նվիրատվության շնորհիվ:

«Սակայն «Խոստում»-ը չի կարող դատվել միայն տնտեսական չափորոշիչներով, քանի որ Քըրքորյանը հետաքրքրություն չի ունեցել հետ ստանալ իր ներդրումը: Թերևս չպետք է դատել ֆիլմը բացառապես գեղարվեստական չափանիշներով ևս: «Խոստում»-ը ստեղծվել է, որպեսզի լույս սփռի անտեսվող պատմական իրողության վրա, և անգամ, եթե կինոքննադատները միջին գնահատականներ տան ֆիլմին, իսկ վարձույթը տապալվի, այն հասել է իր նպատակին: Մի օր, երբ Հայոց ցեղասպանության պատմությունը պաշտոնապես վերագրվի, «Խոստում» ֆիլմը կունենա դրանում իր դերակատարումը»,- եզրափակվում է Economist-ը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.