Կարեն Ճշմարիտյանի ու Օլեկսանդր Բոժկոյի բանավեճը …

- in Կարծիք

Ֆեյսբուքյան գրառումներում հանդիպեցինք՝ չկարողացանք անտարբեր անցնել.

Եվ մի բան էլ` «…մենք կարծում էինք, որ մեծ երազանքներ ունենք: Իսկ հիմա մենք հասկանում ենք, որ դրանք այնքան էլ մեծ չէին: Երազեք մեծի մասին: Որքան մեծ լինի ձեր երազանքը, այնքան մեծ բաների դուք կհասնեք…». Շիմոն Պերես,- գրել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Հայաստանում Ուկրաինայի հանրապետության արտակարգ և լիազոր նախկին դեսպան Օլեկսանդր Բոժկոն նախ արձագանքել է. Լավ էլի՜ …

Հետևել է Կարեն Ճշմարիտյանի արձագանքը. Ի՞նչ իմաստով… Թե՞ Շիմոն Պերեսին չեք սիրում, պարոն դեսպան: Հասկացա, երևի այս նյութը շատ է տարածված, և հաճախ է կրկնվում: Համոզված եմ, որ կարելի է էլի կրկնել, որովհետև մեզ համար լավ օրինակ է: Ոչ թե միայն այս մեջբերումը, այլ ամբողջ նյութը` մանավանդ այս մասը կարծում եմ Ձեր երկրի համար էլ ուսանելի կլինի.

«…Պետք է գնալ գիտության ետևից: Գիտությունը սահմաններ, սահմանափակումներ չունի: Մի՛ փորձեք լուծել անցյալի հարցերը. ես չգիտեմ, թե արդյոք հնարավո՞ր է դա: Անցյալը ընդհանրապես ոչ մի դեր չի կատարում: Պարզապես ուսումնասիրեք այն, որ կարողանաք չկրկնել հին սխալները: Անցյալում չկա ո՛չ ապագա, ո՛չ հույս:

Մարդկանց մեծամասնությունը նախընտրում է հիշել, ոչ թե պատկերացնել, և սա ամենամեծ սխալն է: Ի՞նչ եք ցանկանում հիշել: Բոլոր սխալները, որոնք կատարվե՞լ են: Պատմության վրա չի կարելի ապավինել: Պատմաբանները թագավորների ազդարարներն էին և նրանց, ովքեր իշխանության գլխին էին. նրանք ասում էին այն, ինչ պետք էր»:

Օլեկսանդր Բոժկո. – Սիրելի Կարեն, Շիմոն Պերեսին հարգում եմ, բայց ես միշտ հիշում եմ երբ Ձեր նախարության կողմից կազմակերպված քննարկումների ժամանակ մենք շարելել ենք սեղանին Լֆիկի կեղծված ուկրաինական օղու շշերը և խնդրել թույլ չտալ նրան այլևս թունավորել հայերին,,, Ցավոք, մեր այդ շատ համեստ երազանքն այդպես էլ չիրականացավ, իսկ դուք հիմա խոսում եք ինչ որ Մեծ երազանքների մասին: Լավ, էլի…

Կարեն Ճշմարիտյան. – Հավանաբար ժամանակագրությունն եք շփոթել… Իմ աշխատած ժամանակահատվածներում այդպիսի քննարկումներ չեն եղել: Իսկ Ձեր նշած օրինակը բացարձակ ոչ մի առնչություն չունի թեմայի հետ: Այդպիսի մոտեցմամբ, ցավոք սրտի, մեր երազանքները դժվար թե համընկնեն, կամ հասկանալի և ընդունելի լինեն միմյանց համար: Կարծում եմ, ինձ լիովին չեք մտաբերել… Թե՞ ուզում եք, որ ես էլ ինչ որ դեպքեր հիշեմ… Եթե ինձ լավ եք հիշում, ուրեմն` համոզված եք, որ կարող եմ: Բարեբախտաբար, դա` իմ ոճը չէ: Ձեր պես ասեմ` «…Լավ, էլի…»

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments