Համբույրն ամրապնդում է իմունային համակարգը

- in Առողջություն
hambuyr-axjik

Գիտնականներն ապացուցել են, որ համբույրն ամրապնդում է իմունային համակարգը, հայտնում է actualnews.org-ը: Ֆրանսիացի հետազոտողների խոսքով՝ այդ գործընթացը կարող է օգնել նաև վերացնել սթրեսը:

Համբուրվելիս արյան մեջ անջատվում է օքսիտոցին հորմոն, որը նպաստում է նյարդային համակարգի ամրապնդմանը: Այն նաև պատասխանատու է հաճույքի զգացողության համար: Նշվում է, որ խոսքը սիրելի մարդկանց հետ անկեղծ համբույրի մասին է, որի ընթացքում նաև էնդորֆին է արտադրվում:

Իմունիտետի ամրացումը նաև գիտականորեն է բացատրվում: Թքերի փոխանակման ընթացքում հակամարմինները մի օրգանիզմից անցնում են մյուս օրգանիզմ: Սրա հետ կապված՝ իմունային համակարգը սկսում է վանել դրանք՝ ակտիվանալով: Միաժամանակ, օրգանիզմը կարող է ավելի արդյունավետորեն պայքարել այլ խնդիրների դեմ:

Մասնագետները նշում են, որ որոշ դեպքերում համբույրը կարող է փոխարինել նույնիսկ հակավարակիչ դեղերին: Այն նաև կարող է գործել որպես ուժեղ ցավազրկող: Ցավոք, դրա ազդեցությունը մի քանի րոպե է տևում: Մասնագետները նշում են, որ էնդորֆինը և օքսիտոցինը խթանում են արյան շրջանառությունը, ինչն ուղեղին հնարավորություն է տալիս բավականաչափ թթվածին ստանալ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20