Հասկանո՞ւմ եք՝ Հայաստան պետություն այլևս գոյություն չունի. սա Ռուսաստանի մի մասնիկն է

- in Կարծիք

«Հարավային Կովկասի մասին այլևս ոք չի խոսում, այն ոչ ոքի չի հետաքրքրում․ ցավում եմ, բայց Հայաստան այլևս գոյություն չունի. Հայաստանն ինքնիշխան պետություն չէ, ընդամենը Ռուսաստանի մի մասնիկն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Իգոր Մուրադյանը։

Նրա խոսքով՝ որոշ ժամանակ հետո Հայաստանի ինքնիշխանության հարցը կբարձրացվի ՄԱԿ-ում՝ աևդյո՞ք մենք ինքնիշխան պետություն ենք, արդյո՞ք մենք Արևմուտքի բարեկամն ենք, թե՞ ՆԱՏՕ-ի թշնամին. «Եվ այդ ժամանակ արդեն ուշ կլինի, ամեն ինչ կորած կլինի»։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ այսօր Եվրոպան Հայաստանի հանդեպ ունի նույն վերաբերմունքը, ինչ ուներ տարիներ առաջ. «Ոչ մի փոփոխություն չի եղել, և առարկայական փոփոխություններ այդ առումով չեն լինի»:

Ի. Մուրադյանն ընդգծեց, որ ժամանակը մեր օգտին չի աշխատում, ի վնաս մեզ է աշխատում, իսկ մենք զբաղվում ենք ընտրություններով, նրա խոսքով՝ Սահմադրությունը փոխվեց, որպեսզի Հայաստանն ավելի մեծ կախվածության մեջ գտնվի Ռուսաստանից: Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին՝ քաղտեխնոլոգը նշեց, որ ընտրություններին ընդհանրապես չպետք է ուշադրություն դարձնել. «Դա ծիծաղելի ֆարս է»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments