Ger

Գիտնականները հայտնում են, որ ճարպակալումը հանգեցնում է քաղցկեղի 13 տեսակների, այդ թվում՝ ենթաստամոքսային գեղձի և կերակրափողի հիվանդությունների, հայտնում է newsyou.info-ն:

Այդ հետևանքները պայմանավորված են օրգանիզմում քաղցկեղային բջիջների աճը ճնշող գործընթացների վրա ճարպային բջիջների ազդեցությամբ:

«Օրգանիզմում ճարպի ավելորդ քանակի պատճառով ճարպային բջիջները վնասակար հորմոններ և պրոտեիններ են արտազատում: Դրանք ընկնում են արյան հոսքի մեջ, շրջանառվում են օրգանիզմում՝ մեծացնելով քաղցկեղի մի քանի տեսակների առաջացման ռիսկը»,- նշում են Միացյալ Թագավորության Կայսերական քոլեջի մասնագետները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում մոտ 1,9 մլրդ հասուն մարդ տառապում է ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում նրանց կյանքի համար: Ավելորդ քաշի հետ անմիջականորեն կապված քաղցկեղի 13 տեսակների թվում նշվում են՝ կերակրափողի, ենթաստամոքսային գեղձի, լյարդի, ստամոքսի, ուղիղ աղու, լեղապարկի, թոքերի, երիկամների, սեռական օրգանների քաղցկեղը: Կանանց շրջանում կրծքագեղձի, ձվարանների և արգանդի քաղցկեղով հիվանդացության ռիսկ կա:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.