Լույս է տեսել գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի նոր գիրքը: «Ես` ենթակա, գրում եմ` ստորոգյալ» խորագիրը կրող ժողովածուն իր մեջ ներառում է հեղինակի էսսեներն ու մանրապատումները:

Ժանրային այսպիսի կտրուկ անցումը Չարխչյանը պայմանավորում է այն հանգամանքով, որ ցանկացած նյութ թելադրում է իր ձևը, և տվյալ պարագայում ասելիքի ներքին տրամաբանությունն էլ կանխորոշել է շարադրանքի կառուցվածը: Այս գրքում մտացածին հերոսներ չկան: Դրանք հայտնի ու անհայտ մարդիկ են, որ ապրել ու գործել են տարբեր ժամանակներում, ամենահակասական իրավիճակներում: Սակայն անփոփոխ են մնացել մարդկային հիմնական արժեքները, կյանքի, հարաբերությունների, ոգեղեն հարստության հանդեպ վերաբերմունքը: Չարխչյանի գիրքն այդ թանկ ժառանգության վերագնահատման, իմաստավորման, վերին ու ստորին շերտերի տարանջատման մասին մտորումների, փաստերի, համադրությունների մի ամբողջություն է, որ հասցեագրված է ընթերցողի լայն շրջանակի:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.