Նոր Նորքում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ՊՆ աշխատակցի դին

- in Սոցիալական
diak

Այսօր՝ ժամը 08։05-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 6-րդ զանգվածում ավտոմեքենայում մարդ է հանկարծամահ եղել:

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1986. ծնված Ա.Ծ-ի դին, ով աշխատում է Պաշտպանության նախարարությունում:

Նշանակվել է է դատաբժշկական փորձաքննություն։

Երեկ Վանաձորի Քիմիական գործարանի վերեւում` Փաշիգյուղ կոչվող հանդամասում հայտնաբերվել է հոշոտված դի:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից սույն դեպի հետ կապված ասացին, որ նույն օրը՝ ժամը 14.52-ին, Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ 11:30-ի սահմաններում Վանաձորի Քիմիական գործարանի վերեւում` Փաշիգյուղ կոչվող հանդամասում, հայտնաբերվել է ինքնությունը չպարզված անձի հոշոտված դի:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դիակի ինքնությունը պարզելու համար:

Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20