Տեսանյութեր. Պոզիտիվ փոփոխությունների ժանգոտած անիվը տեղից շարժվեց

nikol-pashinyan

«Ելք» դաշինքի անդամները, Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավ են անցկացնում Նոր Նորք վարչական շրջանում:

«Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններում «Ելք» դաշինքի արձանագրած շատ փոքր, բայց շատ կարևոր արդյունքներով Հայաստանում ի վերջո տեղից շարժվեց պոզիտիվ փոփոխությունների անիվը, որը երկար տարիներ լռվել, մնացել էր հուսահատ մի կետում:

Կոչ ենք անում մայիսի 14-ին, գնալ ընտրատեղամասեր և Երևանում հաստատված կոռումպացված իշխանությունը փոխարինել արդյունավետ և հաշվետու իշխանությամաբ, կլանային իշխանությունը փոխարինել ժողովրդի իշխանությամբ:

Եվ Չհուսահատվել, ժողովո՛ւրդ ջան, որովհետև Տարոն Մարգարյանի հուսահատության «Գազել»-ներից, մահվան լիֆտերից, աղբի և կաթող տանիքներից, փոշու ամպերից ելք կա»,- հայտարարեց Փաշինյանը:

Երևանցիների հետ հանդիպման ընթացքում  «Ելք» դաշինքի ընտրացուցակով առաջադրված ավագանու թեկնածու  Վիկտոր Ենգիբարյանը ընդգծեց՝  Երևանը տիրոջ կարիք ունի:

Երևանցիների տները մաքուր են, բայց Երևանի փողոցները, այգիները մատնված են անտերության: Վիկտոր Ենգիբարյանն ընդգծեց, որ  Երևանը դրական փափոխությունների կարիք ունի, և «Ելք»  դաշինքը պատրաստ է ստանձնել իշխանափոխության գործը, նա կոչ արեց որ երևանցին գնա ընտրատեղամաս և քվեարկի «Ելք»  դաշինքի օգտին»:

«Դուք կարող եք մայիսի 14-ին ձևավորել այնպիսի քաղաքային իշխանություն, որից դուք ոչ թե պիտի խնդրեք խնդիրները լուծել, այլ պահանջելու եք»,- ընտրողների հետ հանդիպմանն ասաց դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը՝ հավելելով, որ խնդիրները լուծելի են:

Նա կոչ արեց Երևանի ավագանու ընտրություններում քվեարկել «Ելք» դաշինքի օգտին, որից հետո կլինեն փոփոխություններ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20