Θ Ի՞նչ է կատարվում «Ծառուկյան» դաշինքում

- in Տեսանյութեր
173
Mikayel Melkumyan

Մարդիկ կամավոր եկել են այն համոզման, որ պիտի դիմումներ գրեն, դետեկտիվ ժանրից որևէ բան չկա, այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը` խոսելով «Ծառուկյան» դաշինքի մանդատը վայր դրած երեք պատգամավորի մասին:

Հարցին, թե արդյոք առաջիկայում ավելի շատ ինքնաբացարկների ականատես կլինենք, Մ. Մելքումյանն ասաց. «Դա գործընթաց է, որը պետք է գնա: Երբ լինի, կիմանաք: Պետք է ասեմ, որ այդ ճնշում հասկացությունը այս իրավիճակում տեղին չէ: Թիմը աշխատում է: Տասնյակ հազարավոր մարդիկ են, որոնք ճանապարհ են անցել մեզ հետ, նրանք մեր գործընկերներն են», – ասաց նա` ընդգծելով, որ որևէ մեկի ճակատին գրված չէ, որ ինքը պետք է մշտապես ներկայացվածություն ունեա խորհրդարանում, և այն մարդիկ, ովքեր հրաժարվել են մանդատից, կարող են զբաղվել կուսակցության այլ աշխատանքներով:

Անդրադառնալով դիտարկմանը, որ շրջանառվոմ էին լուրեր, որ Իշխան Զաքարյանն է ԱԺ փոխնախագահ լինելու, Մելքումյանը նշեց. «Շատ ներողություն, իսկ ԱԺ նախագահ ո՞վ եղավ, շրջանառվում է՞ր: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և պետք է թողնել, որ գործընթացները հասունանան ու գան հանգուցալուծվեն»:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ երեկ Իշխան Զաքարյանը չներկայացավ ԱԺ, միգուցե նեղացած է, որ իր թեկնածությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում չառաջադրվեց, Մելքումյանը պատասխանեց, որ այդպիսի բան չկա և վստահեցրեց, որ Իշխան Զաքարյանը նեղացած չէ կուսակցությունից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20