ՀՀԿ-ն ԱԺ նախագահ կառաջադրի Արա Բաբլոյանին

- in Ով ով է ...
268
ara-babloyan

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի բացառում, որ Ազգային ժողովի նախագահ հնարավոր է նշանակվի Արա Բաբլոյանը:

«Հավանական թեկնածուն արդեն կա, առաջ չընկնենք, շատ փորձառու, շատ հագարժան մեր ընկերը»,- ասաց նա:

Լրագրողների հարցին՝  հնարավոր է Արա Բաբլոյանը լինի, Շարմազանովը պատասխանեց. «Ինչու ոչ»:

Շարմազանովը չբացառեց նաև, որ ԱԺ փոխնախագահ կլինի արդարադատության արդեն նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: Խմբակցության ղեկավարն, ըստ Էդ. Շարմազանովի, ամենայն հավանականությամբ լինելու է Վահրամ Բաղդասարյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20