ԱՄՆ Գաղտնի ծառայությունը փակել է Սպիտակ տան մուտքերն ու ելքերը

- in Միջազգային
136
usa-spitak-tun

Վաշինգտոնում Սպիտակ տունն արգելափակվել է անորոշ ժամանակով։ Այս մասին հայտնում է SkyNews հեռուստաալիքը։

ԱՄՆ Գաղտնի ծառայությունը պարզաբանել է, որ Սպիտակ տան մուտքերն ու ելքերը փակվել են անհայտ անձի ներթափանցման փորձի պատճառով, ով ցատկել էր համալիրի հյուսիսային հատվածի ցանկապատի վրայով։ Նրան ձերբակալել են հանգամանքների պարզաբանման համար։

Սպիտակ տանն անվտանգության միջոցառումներն ուժեղացվել էին՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի հետ։ Նշվում է, որ Էրդողանը լքել էր Սպիտակ տունը մինչ միջադեպը։

Ուժգին պտտահողմ է պատուհասել ամերիկյան Վիսկոնսին նահանգի Բերոն շրջանին՝ հայտնում է տեղի WQOW հեռուստաալիքը։

Տարերային աղետի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 25 մարդ։

Առավել մեծ վնաս է կրել կցասայլերի կայանատեղին, որտեղ մարդիկ են բնակվել, ինչպես նաև թռչնաֆաբրիկան։

Պտտահողմերը բավականին հաճախ հանդիպող երևույթ են ԱՄՆ-ում։ Միայն երեքշաբթի, Վիսկոնսինից բացի, դրանք գրանցվել են Տեխաս, Նեբրասկա, Օկլահոմա, Կանզաս նահանգներում։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20