ԱՄՆ-ը ցանկանում է ակտիվացնել համագործակցությունը Թուրքիայի հետ հետախուզության ոլորտում

- in Միջազգային
97
Pentagon

ԱՄՆ-ը ծրագրում է ակտիվացնել համագործակցությունը Թուրքիայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակման ոլորտում՝ ահաբեկչությանը հակազդելու նպատակով։

Դա արվում է որպես փոխհատուցում սիրիացի քրդերին սպառազինություն տրամադրելու դիմաց։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրներին։

Հաղորդվում է, որ խոսքն Անկարայում համատեղ գործողությունների կենտրոնում ամերիկյան անօդաչու սարքերի և հետախուզական նշանակության այլ միջոցների թվի ավելացման մասին է։ Եթե Վաշինգտոնի մտադրությունները չփոխվեն, ապա այդ կենտրոնի ռեսուրսները կկրկնապատկվեն։

Ինչպես պարզաբանում է պարբերականը՝ ամերիկացի զինվորականները 2007 թվականից թուրք գործընկերներին տրամադրում են հետախուզական արբանյակների տվյալներ, որոնք անհրաժեշտ են Իրաքի հետ սահմանի լեռնային շրջաններում PKK-ի ջոկատներին հետևելու համար։ Այդ համագործակցությունն ակտիվացնելու Վաշինգտոնի մտադրությունը ցույց է տալիս Անկարային ահաբեկչական սպառնալիքին համատեղ դիմակայելու վճռականությունն ու միաժամանակ ընդգծելու ՆԱՏՕ-ի իր դաշնակցի դերի կարևորությունը։