ԱՄՆ Կոնգրեսում լրագրողներին խնդրել են դադարեցնել «ագրեսիվորեն սենատորներին հետապնդելը»

- in Մամուլ
48
Petdepartament

ԱՄՆ Կոնգրեսում որոշել են հիշեցնել լրագրողներին, որ ավելորդ համառությունը և ամեն գնով սենատորներից մեկնաբանություններ ստանալու ձգտումը խանգարում է օրենսդրական մարմինների աշխատանքին և նույնիսկ ստեղծում է անվտանգության սպառնալիք: Այդ մասին հայտնում է TASS-ը:

«Կապիտոլիումում լրագրողների քանակը հասել է իր սահմանին, հատկապես մետրոյի գոտում: Մարդկանց կուտակումները խանգարում են նաև ձեր լրագրողներին կատարելու իրենց պարտավորությունները, դա նաև բացասաբար է ազդում Սենատի աշխատանքներին»,- ասված է ԶԼՄ-ներին ուղղված Կոնգրեսի նամակում:

«Մենք հասկանում, որ Սենատի գործունեության լուսաբանման նկատմամբ հետաքրքրությունն աճել է: Սակայն մենք անհանգստանում ենք ընդհանուր անվտանգության առումով: Հետևելով սենատորներին, լրագրողները դառնում են մեծ և ագրեսիվ խումբ: Մենք վախենում ենք, որ որևէ մեկը կտուժի»,- նշված է ուղերձում:

Դրա հետ կապված լրագրողներին հիշեցրել են, որ «մետրոն, շարժասանդուղքները և վերելակների առջևի հարթակները չեն հանդիսանում մամուլի մոտեցման համար գոտիներ»: Նամակի հեղինակները ըմբռնման հույս են հայտնել` նախազգուշացնելով, որ Սենատի համապատասխան ծառայությունները կարող են միջամտել, եթե գնացքների մոտ ամբոխը լինի չափազանց շատ: