ԱՄՆ-ում ձերբակալվել են հանցավոր խմբավորումների 1378 անդամներ

- in Միջազգային
79
dzerbakalutyun

ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանությունը (ICE) վերջին 6 շաբաթներին ձերբակալել է 1378 մարդու՝ քրեական խմբավորումների դեմ լայնածավալ գործողության ընթացքում։ Այս մասին փոխանցում է BBC-ն։

Ավելի քան 900 ձերբակալվածներ հանդիսանում են ԱՄՆ քաղաքացիներ։

Ինչպես հայտնում է ICE-ն՝ գործողության նպատակն է եղել միջազգային քրեական գործարքների մասնակիցների ձերբակալությունը։ Այդ գործարքները կապված են զենքի մաքսանենգության, մարդկանց առևտրի և սպանությունների հետ։

Ոստիկաններն առգրավել են 238 միավոր զենք և մոտ 270 կգ թմրամիջոց։

Նախնական տվյալներով՝ ձերբակալվածները եղել են Լոս Անջելեսից, ինչպես նաև Սալվադորից ու Մեքսիկայից մի քանի ավազակախմբերի անդամներ։

ICE-ի ղեկավար Թոմաս Հոմանի խոսքով՝ փողոցային խմբերը մեծագույն սպառնալիք են, որի հետ բախվում է ամերիկյան հասարակությունը։

Քրեական խմբավորումների դեմ հերթական ռեյդը դարձել է 2005 թվականից անցկացվող Community Shield («Հասարակության վահան») լայնածավալ գործողության մաս։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...