ԱՄՆ-ում նախազգուշացում են տարածել հնարավոր ահաբեկչությունների մասին

- in Միջազգային
144
USA

ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային վարչությունը (TSA) մայիսի 4-ին ավտոմոբիլային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունների շրջանում նախազգուշացում Է տարածել առևանգված ֆուրերի միջոցով երկրում հարձակումներ կատարելու հնարավորության մասին:

Այս մասին հայտնել Է CBS հեռուստաընկերությունը, որը ձեռք Է բերել համապատասխան շրջաբերականը:

Դրանում նաև բերված Է վիճակագրություն, որին համապատասխան 2014 թվականից ի վեր ահաբեկիչները կատարել են առնվազն 17 հարձակումներ բեռնատար ավտոմոբիլների միջոցով, որոնց հետեւանքով զոհվել Է 173 մարդ և տուժել 667-ը: TSA-ն նաևառանձին հիշեցրել Է անցյալ տաի Նիսում տեղի ունեցած որբերգության մասին:

2016 թվականի հուլիսի 14-ին Նիսում կատարված ահաբեկչական գործողության ընթացքում արմատական իսլամիստ Մոհամեդ Բուխլելը բեռնատարով մխրճվել Էր մարդկանց բազմության մեջ, որոնք Ֆրանսիայի ազգային տոնի օրը հավաքվել Էին Անգլիական առափնյակում նայելու հրավառությունը: 19-տոննանոց ավտոմեքենայի անիվների տակ զոհվել Էր 86 մարդ, այդ թվում՝ բազմաթիվ երեխաներ: Տարբեր աստիճանի ծանրության վերքեր Է ստացել 458 մարդ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20