«Այ տղա, մե թուղթը տվեք ստե. թղթի գող են, արա´». ո՞վ էր զայրացրել Մանվել Գրիգորյանին

- in Մամուլ
156
Manvel Grigoryan

«Հայկական Ժամանակ»-ը գրել է, որ Ազգային ժողովի նախագահի փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցող ՀՀԿ-ական Մանվել Գրիգորյանը չէր սպասում իր հերթին, որպեսզի գրանցվեր:

Նա «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի հետ ցանկանում էր արագ ստորագրել իր անվան դիմաց և գնար քվեարկության:

«Այ տղա, մե թուղթը տվեք ստե: Թղթի գող են, արա´»,- ասել է նա, իսկ թուղթ տրամադրողը կամ Գագիկ Մելիքյանը պետք է լիներ, կամ Շիրակ Թորոսյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20