Ասադի ռեժիմը վառում է սպանված բանտարկյալների մարմինները

- in Միջազգային
126
Petdepartament

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է մի շարք արբանյակային լուսանկարներ Սիրիայում գտնվող կառույցից, որը, ինչպես հաստատում են գերատեսչությունում, հանդիսանում է դիակիզարան՝ կից «Սայեդնայա» ռազմական բանտին։ Աս մասին փոխանցում է BBC-ն։

Ամերիկացի դիվանագետների կարծիքով՝ բանտին կից գործող դիակիզարանը կիրառվում է այն բանտարկյալների մարմինների ոչնչացման համար, որոնց ենթարկում են կտտանքների՝ հաճախ մահվան ելքով։ Այդ ամենը տեղի է ունենում Ռուսաստանի և Իրանի անվերապահ աջակցությամբ՝ հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը։

Ռուսաստանը պետք է շտապ գործածի իր ազդեցությունը սիրիական ռեժիմի վրա՝ վերջ դնելու այդ գազանություններին՝ հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ դիվանագիտության ղեկավար Ստյուատ Ջոնսը։

Amnesty International իրավապաշտպան կազմակերպության գնահատականով՝ Սիրիայում 2011 թվականի մարտին ապստամբության մեկնարկից մինչ 2015 թվականի դեկտեմբեր զոհվել է առնվազն 17 723 բանտարկյալ։

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին կոչ է արել Ռուսաստանին ճանաչել սիրիական ռեժիմի սարսափները։ Նրա խոսքով՝ Պետդեպի կողմից գաղտնազերծված տեղեկությունները հստակ ցույց են տալիս, որ Ասադի ռեժիմը պարբարաբար և դաժանորեն ահաբեկում է իր սեփական ժողովրդին։

Հեյլիի խոսքով՝ «Ասադի դիակիզարանում» զանգվածային սպանությունները թաքցնելու փորձը հիշեցնում է մարդկության դեմ ХХ դարի վատագույն հանցագործությունները։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20