Արա Բաբլոյանը հերքում է. Նա ո՛չ դեսպան է նշանակվելու, ո՛չ՝ նախարար

ara-babloyan

Վերջին շրջանում մամուլում տեղեկություններ են տարածվում, թե իբր ԱԺ պատգամավոր, Արաբկիր բժշկական համալիրի  գիտական ղեկավար  Արա Բաբլոյանը նշանակվելու է կա՛մ Շվեյցարիայում ՀՀ դեսպան, կա՛մ ՀՀ առողջապահության նախարար:

Այդ կապակցությամբ հեռախոսազրույց ունեցանք պարոն Բաբլոյանի հետ՝ պարզելու, թե որքանո՞վ են արժանահավատ տեղեկությունները.

Ինչ վերաբերում է Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելուն, ապա նման խոսակցություն անգամ չի եղել, էլ ուր մնաց ագրամենտն այդ երկիր փոխանցելու մասին: Շվեյցարիայում ՀՀ դեսպանն իմ շատ լավ բարեկամ, հանրահայտ շանսոնե, մտավորական Շառլ Ազնավուրն է ու անգամ ամոթ էլ է այդ մասին խոսելը: Ճիշտ է Արաբկիր բժշկական համալիրը շատ սերտ համագործակցություն ունի՝ արդեն տարիներ շարունակ, շվեյցարական բուժկենտրոնների ու պետական մարմինների հետ, սակայն դա որևէ բան չի նշանակում, մենք համագործակցում ենք առողջապահության բնագավառում: Վերջերս ես մեկնել էի Շվեյցարիա մասնակցելու մեր հիմնադրամի տարեկան ժոզովին:

Ինչ վերաբերում է ՀՀ առողջապահության նախարար նշանակվելուն՝ նույնպես, իրականությունից զուրկ տեղեկատվություն է, քանի որ այդ հարցում ևս որևէ խոսակցություն անգամ չի եղել: Ես վերընտրվել եմ ԱԺ պատգամավոր և կշարունակեմ իմ աշխատանքն օրենսդիր մարմնում, իսկ մամուլի նման միջոցներին խորհուրդ կտամ՝ ապատեղեկատվություններ չտարածել:

 

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...