Արտակարգ դեպք Երևանում. որդին դանակի մի քանի հարվածներ է հասցրել ծնողներին, այնուհետև 6-րդ հարկից իրեն ցած է նետել

- in Սոցիալական
210
danakaharutyun

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցու փողոցի 2-րդ շենքի բակում վիրավոր քաղաքացի կա:

Ինչպես  հայտնում է  Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ռուբեն Նավասարդյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննիչները` բաժնի պետ Արման Նահապետյանի գլխավորությամբ: Այս պահին քննչական բաժնի մի քանի քննիչ նշված շենքի 6-րդ հարկի 22-րդ բնակարանում կատարում են դեպքի վայրի զննություն: Թե բնակարանում, թե վերելակից դուրս` միջանցքում, հայտնաբերվել են բավականին շատ արյան հետքեր: Ոստիկաններն ու քննիչները միջանցքում հայտնաբերել են նաև ծռված դանակ, որի վրա կան արյան հետքեր: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ նշված բնակարանից Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել Սուրիկ Կանջինյանը և Գայանե Մազինյանը, իսկ շենքի մուտքի մոտից նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել Վլադիմիր Կանջինյանը:

Կայքի տեղեկություններով, Վ. Կանջինյանը Սուրիկ Կանջինյանի և Գայանե Մազինյանի որդին է և կան տեղեկություններ, որ նա իր ծնողներին դանակի մի քանի հարված է հասցրել, որից հետո դուրս է եկել բնակարանից, եկել պատշգամբ և իրեն ցած նետել` ընկնելով «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վրա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20