Բա, այսպիսի բաներ …

- in Սոցիալական
136
Mard

3 իրար հաջորդող դեպքեր 1 ժամվա ընթացքում.

1. Սիթիում մեկը խորաված էր գնել ու վիճում էր վաճառող տղաների հետ, թե դու պիտի ասե՞ս՝ որ կտորն ա լավը, այ լակոտ: Հետո էլ, թե, արա՜, ես Հանրապետական եմ, գիտե՞ս, ինձ էլ ես խաբում:

Փաստորեն՝ ՀՀԿ-ականներով ներքին պայմանավորվածությւոն ունեն իրար չխաբե՞լ …

2. Երթուղայինի վրարորդ՝ նախկին ազատամարտիկի հետ խոսում ենք անցած ընտրությւոններից, կաշառվողներից, պատմեց, թե գնացել է համատիրություն ջրի հետ կապված խնդրով, խոստացել են լուծել, հետո էլ, սեղաններին դրված պոլիէթելինային տոպրակներից մեկն առաջարկել են վերցնել: Հարցրել է, թե դա ինչ է, թե՝ Սամվել Ալեքսանյանից նվեր՝ մակարոն, վերմիշել, օղի … Արժնապատիվ քաղաքացին անպատվել է, թե ամոթ չեք անո՞ւմ, ինձ էդ ո՞ւմ տեղն եք դրել ու չի վերցրել …

3. Մոտեցա շենքի վերելակին, մի պաշտոնյայի կեղցածքով տղամարդ էր կանգնած, ծխախոտը նոր էր կպցրել, սկզբում ուշադիր չէր, երբ տեսավ ու վերելակն էլ եկավ, հեռախոսը դրեց ականջին՝ իբր խոսում է, թե՝ բարձրացեք – բարձրացեք …

Բա, այսպիսի բաներ …

Սիմոն Սարգսյան

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20