Գլոբալ կիբերգրոհի հետևանքով Հայաստանում վիրուսով վարակվել է մոտ 1000 համակարգիչ

- in Սոցիալական
Samvel Martirosyan

Համաշխարհային կիբերհարձակման հետևանքով Հայաստանում վիրուսով վարակվել է մոտ 1000 համակարգիչ:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Վարակվել են ոչ միայն անհատների, այլև կազմակերպությունների համակարգիչներ:

«Քանի որ վտանգը կա, հետևաբար խորհուրդ է տրվում նախ թարմացնել օպերացիոն համակարգը: Փորձը ցույց տվեց, որ լուրջ ընկերությունների համակարգիչները, որոնց օպերացիոն համակարգերը թարմացված չեն, ևս վարակվել են: Դրանից բացի, պետք է ուշադրություն դարձնել հակավիրուսային ծրագրին»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Նա խորհուրդ տվեց անծանոթ նամակներ չբացել, որովհետև վիրուսները գալիս են նաև այդ ճանապարհով: Համակարգիչը վարակվելուց հետո եղած ֆայլերը կոդավորվում են:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20