Դիվանագիտական նոր սկանդալ՝ Գերմանիայի և Թուրքիայի միջև

- in Միջազգային
128
Angela Merkel

Թուրք զինվորականներին ապաստան տալու Գերմանիայի իշխանությունների որոշումը Թուրքիան համարում է երկու երկրների միջև հարաբերություններին ուղղված հարված: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:

«Մենք հիասթափված ենք, որ Գերմանիան որոշել է քաղաքական ապստան շնորհել նախկին զինվորականներին, որոնք կապված են FETO-ի (Ֆեթուլլահ Գյուլենի) կողմնակիցների հետ, որը ձեռնարկել է հուլիսի 15-ի հեղաշրջումը: Ապացույց կա, որ նրանք կապ ունեն FETO-ի հետ, և Գերմանիայի այս քայլը խարխլում է երկու երկրների հարաբերությունները և չի համապատասխանում դաշնակցային հոգուն»,-ասվում է հայտարարությունում:

Թուրքիայի ԱԳՆ-ում կարծում են, որ «Գերմանիան անտեսել է ժողովրդավարական արժեքները՝ գրկաբաց ընունելով հեղաշրջման մասնակիցներին»:

«Ակնկալում ենք, որ Գերմանիան կվերանայի իր որոշումը և անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում՝ FETO-ի դեմ պայքարում»,-ասվում է հայտարարության մեջ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...