ԵՏՄ-ի հետ համագործակցության հանդեպ հետաքրքրություն են դրսևորում մոտ 50 երկրներ

- in Միջազգային
109
Putin Vladimir

Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության հանդեպ հետաքրքրություն են դրսևորում Եվրոպայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի մոտ 50 պետություններ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Վստահորեն ընդլայնվում են ԵՏՄ-ի արտաքին կապերը։ Նրա հետ համագործակցության հանդեպ հետաքրքրություն են դրսևորում մոտ 50 երկրներ Եվրոպայից, Ասիայից, Լատինական Ամերիկայից»,-ասել է Պուտինը Պեկինում ընթացող «Մեկ գոտի-մեկ ուղի» ֆորումի երկրորդ օրը՝ «կլոր սեղան» հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ բանակցություններ են տարվում ԵՏՄ-ի և Չինաստանի առևտրա-տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի, Իսրայելի հետ ազատ առևտրի շուրջ, պայմանավորվածություններ են ձեռք բերվել Եգիպտոսի, Իրանի, Հնդկաստանի, Սերբիայի և Սինգապուրի հետ խորհրդակցություններ սկսելու վերաբերյալ։