Zaruhi Postanjyan

«Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու, ընդդիմադիր գործիչ Զարուհի Փոստանջյանի դուստրը՝ Լիլիթ Դրամփյանը դեռ գտնվում է հիվանդանոցում՝ բժիշկների վերահսկողության տակ։

Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Փոստանջյանը, ով այս պահին գտնվում է հիվանդանոցում՝ դստեր մոտ։

Հիշեցնենք, որ Փոստանջյանի 22 ամյա դուստրն այսօր կեսօրին՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի շտաբում տեղի ունեցած միջադեպի արդյունքում, ոստիկանական գործողությունների հետևանքով՝ բժշկի ախտորոշմամբ ստացել էր ուղեղի ցնցում։ Փոստանջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերջինիս մոտ քիչ առաջ ճնշման բարձրացում է եղել, նրան ներարկել են և այժմ քնած է։

«Երկիր ծիրանի» կուսակությունը ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր գնահատականը կտա վաղը։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.