Էջմիածնում Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջիկներին

- in Սոցիալական
118
vtar

Արմավիրի մարզում, այսօր՝ մայիսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 13։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Արմեն Խ.-ն իր վարած Mercedes մակնիշի 73 RR 888 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում՝ ԵԿՄ Էջմիածնի տարածքային կառույցի դիմաց, վրաերթի է ենթարկել 16-ամյա Գայանե Մ.-ին և 16-ամյա Ժաննա Հ.-ին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի երեխաները տեղափոխվեն Վաղարշապատի բժշկական կենտրոն։

Վաղարշապատի բժշկական կենտրոնից հայտնել են, որ Գայանե Մ.-ն տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Արմեն Խ.-ն ավտոմեքենան օրեր առաջ է գնել և Էջմիածնից մեկնում էր Երևան, որպեսզի ՃՈ-ից ստանար ավտոմեքենայի համարանիշները։