Թրամփը «բացարձակ սուտ» է անվանել Ռուսաստանի հետ իր կապերի մասին լուրերը

- in Միջազգային
90
trump-putin

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հերքել է իբրև թե իր ունեցած կապերը Ռուսաստանի հետ։ Նա այդ մասին հաղորդագրություններն իր Twitter-ում անվանել է «բացարձակ սուտ», որը տարածվում է հարկատուների գումարներով։

Այդպես է Սպիտակ տան ղեկավարն արձագանքել Կոնգրեսի Սենատի լսումներին, որտեղ դիտարկվել է հարցը ԱՄՆ նախագահի ընտրությունների վրա Ռուսաստանի ազդեցության մասին։ Սենատորների առջև ելույթ են ունեցել Արդարադատության նախարարության նախկին ղեկավար Սալլի Յեյթսը և Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջեյմս Կլեպերը։

«Տնօրեն Կլեպերը կրկնել է այն, ինչն արդեն բոլորը գիտեն, այդ թվում կեղծ ԶԼՄ-ները. Թրամփի և Ռուսաստանի դավադրության ապացույց չկա»,- ընդգծել է նախագահը։