Լավրովի հետ հանդիպումը շատ լավ անցավ

- in Միջազգային
donald-trump

Ավարտվել է Թրամփ-Լավրով հանդիպումը, որը տևել է 40 րոպե: Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել մամլո ասուլիսով:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ զրույցի ընթացքում Թրամփը հաստատել է իր պատրաստակամությունը երկու երկրների միջև խնդիրների լուծման վերաբերյալ:

Լավրովը հավելել է, որ Թրամփի և պետքարտուղար Թիլերսոնի հետ քննարկել են միջազգային արենայում Ռուսաստան-ԱՄՆ համագործակցության վերաբերյալ հարցերը:

Լավրովի խոսքով՝ Թիլերսոնի հետ իրենք որոշել են, որ միջազգային խնդիրները պետք է լուծել համագործակցելով:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը «շատ լավ» հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ տեղեկացնում է tass.ru-ն:

«Մենք շատ, շատ լավ հանդիպում ունեցանք»,- հայտնել է Թրամփը լրագրողներին այն բանից հետո, երբ Լավրովը լքել է Սպիտակ տունը:

Թրամփը նաև ասել է, որ անհրաժեշտ է «դադարեցնել սարսափելի սպանությունները Սիրիայում»:

«Կարծում եմ՝ մենք առաջընթաց ենք գրանցել»,- ասել է նա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20