Հայտարարություն ընդդեմ քաղաքական հետապնդումների

- in Սոցիալական
136
Andreas Ghukasyan

Հուլիսյան իրադարձությունների ժամանակ «Սասնա Ծռեր»  խմբավորման քաղաքական պահանջներին աջակցող քաղաքացիական շարժումը համակարգող Հակաճգնաժամային Խորհուրդը, որի անդամն եղել Անդրիաս Ղուկասյանը, գործել է բացարձակապես օրինական և խաղաղ միջոցներով։

Հատուկ քննչական ծառայությունը շինծու մեղադրանք է ներկայացրել Անդրիաս Ղուկասյանին, իբր նա «Սասնա Ծռերին» միանալու նպատակով հուլիսի 29-ին Սարի Թաղում կազմակերպել է զանգվածային անկարգություններ։

Մենք դատապարտում ենք Սերժ Սարգսյանի վարչախմբի փորձերը նման էժանագին ճանապարհով  արդարացնել հուլիսյան օրերին տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումները և քողարկել իրականում տեղի ունեցած ոստիկանության կողմից հանրության դեմ կատարված ծանր հանցագործությունները։Պահանջում ենք դադարեցնել շինծու գործերով քաղաքական, հասարակական գործիչների, քաղաքացիական ակտիվիստների դեմ քրեական հետապնդումները, մասնավորապես հուլիսի 29-ին Սարի Թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպման և մասնակցելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի, Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Հովհաննիսյանի, Դավիթ Սանասարյանի, Հովսեփ Խուրշուդյանի, Հովհաննես Ղազարյանի, Վահագն Ղումաշյանի և Գագիկ Առուստամյանի դեմ քրեական հետապնդումները։

Ալբերտ Բաղդասարյան

Ալեք Ենիգոմշյան

Արմենակ Կյուրեղյան

Եղիշե Պետրոսյան

Թամար Հովհաննիսյան

Լևոն Բարսեղյան

Արմեն Հովհաննիսյան

Ապրես Զոհրաբյան

Գարեգին Միսկարյան

Սուրեն Սահակյան

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20