ՀԱՊԿ-ը կփոխի՞ իր քաղաքական կուրսը Խաչատուրովի նշանակումից հետո

Khachaturov

Շուրջ 1 տարի ձգձգումից հետո ՀԱՊԿ-ը, այնուամենայնիվ, կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակեց Հայաստանի նախկին բարձրաստիճան զինվորականին: Արդյոք այդ նշանակումը կծառայի՞ Երևանի շահերին՝ պարզ կդառնա ապագայում: Այս մասին գրում է վերլուծաբան Ջոշուա Կուչերան Eurasianet.org կայքում:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ Հայստանի ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ձգձվել է Ղազախստանի և Բելառուսի «պասիվ ագրեսիվ ջանքերի» հետևանքով, որոնք գուցե եղել են Ադրբեջանի ազդեցության տակ:

Արդյոք Հայաստանի ներկայացուցչի նշանակումը կփոխի՞ կազմակերպության քաղաքականությունը, քանի որ ՀԱՊԿ-ը պետք է գործ ունենա ղարաբաղյան հակամարտության հետ, հարցադրում է անում Կուչերան և հավելում, որ Հայաստանի ՊՆ նախարարը հայտարարել է՝ Խաչատուրովը գործելու է ոչ թե որպես Հայաստանի քաղաքացի, այլ որպես միջազգային մակարդակի պաշտոնական անձ:

«ՀԱՊԿ-ի գործունեությունը թափանցիկ չէ, ուստի պարզ չէ՝ որքանով է մեծ գլխավոր քարտուղարի ազդեցությունը: Առանձնակի կարևոր որոշումներ կայացվում են բոլոր անդամենրի համաձայնությամբ, բայց այդ դեպքում պետք է պատճառ լիներ՝ ինչու է ռուս անվտանգության ծառայության սպան ավելի քան տաս տարի ստանձնել գլխավոր քարտուղարի պաշտոնը»,-ասվում է հոդվածում:

Ակնհայտ է, որ Խաչատուրովի պաշտոնակալությունից հետո ՀԱՊԿ-ին ուշադիր հետևելու են՝ կազմակերպության քաղաքականության փոփոխության նշաններ հայտնաբերելու համար:

Նշենք, որ Խաչատուրովը պաշտոնապես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնում է մայիսի 2-ին: