Հետազոտություն՝ հայերիս ու Արևելյան Եվրոպայի երկրների համեմատությամբ

- in Սոցիալական
102
Hayastan

Ամերիկյան Pew Researh Center կազմակերպությունը հետազոտություն է հրապարակել Արևելյան Եվրոպայի երկրներում կրոնական և ազգային ինքնության ընկալումների վերաբերյալ:

Պարզվել է, որ Հայաստանի բնակչության 81 %-ն իրենց երկիրը կրոնական են համարում: Հայաստանից բարձր ցուցանիշ ունի միայն Վրաստանը՝ 87 %: Բելառուսում այդ թիվը կազմում է 57 %, Ռուսաստանում՝ 55 %, Ուկրաինայում՝ 59 %, Խորվաթիայում՝ 73 %, Լեհաստանում՝ 56 %, Չեխիայում՝ 22 %, Էստոնիայում՝ 23 %:

Հայաստանն ամենաբարձր ցուցանիշն ունի կրոն-ազգային ինքնության կապի առումով: Հայերի 82%-ը կարծում է, որ կրոնը սերտ կապված է իրենց ազգային ինքնության հետ: Հայաստանին հաջորդում են Վրաստանը՝ 81%, Սերբիան՝ 78%, Հունաստանը՝ 76%, Ռումինիան՝ 74%:

Հույների 89%-ը կարծում է, որի հունական մշակույթը գերազանցում է մյուս բոլոր ազգերի մշակույթին: Հունաստանին հաջորդում են Վրաստանը՝ 85%, Հայաստանը՝ 84%, Բուլղարիան, 69%, Ռուսաստանը՝ 69%:

Հայերի 83%-ը կարծում է, որ ուժեղ Ռուսաստան է անհրաժեշտ Արևմուտքի ազդեցությունը հավասարակշռելու համար: Այս ցուցանիշով Հայաստանը զիջում է միայն Ռուսաստանին, որտեղ 85%-ն է համաձայն այս պնդմանը: Հայաստանին հաջորդում է Սերբիան՝ 80%, Բելառուսը՝ 76%, Հունաստանը՝ 70%:

Արևելյան Եվրոպայում ամենաշատն աստծուն հավատում են Վրաստանում՝ 99%: Վրաստանին հաջորդում են Հայաստանը, Մոլդովան և Ռումինիան՝ 95%-ով: Ամենաքիչն աստծուն հավատում են Չեխիայում՝ 29%: Հայերն ամենօրյա աղոթքի ցուցանիշով կրկին երկրորդն են՝ 45%: Հայերից շատ աղոթում են միայն մոլդովացիները՝ 48%:

Հայաստանն առաջին տեղում է այն մարդկանց թվով, որոնք հոմոսեքսուալությունը բարոյական տեսանկյունից սխալ են համարում: Այդպես է մտածում հայերի 98%-ը: Երկրորդ տեղում 91%-ով Մոլդովան է, երրորդում՝ 90%-ով Վրաստանը: Հայերի միայն 7%-ն է կողմ, որ նույնասեռական ամուսնություններն օրինականացվեն:

Հայերը բացարձակ առաջատար են նաև «կինը պետք է հնազանդ լինի ամուսնուն» պնդմամբ: Այդ կարծիքին է հայերի 82%-ը: Երկրորդ տեղում 72%-ով Ռումինիան է, երրորդը՝ 54%-ով Վրաստանը:

Հայերի 79%-ը կարծում է, որ Ռուսաստանը պետք է պաշտպանի ուղղափառ քրիստոնյաներին: Երկրորդ տեղում 74%-ով Սերբիան է, երրորդը՝ 72%-ով Ռուսաստանը, 4-րդը՝ 69%-ով Հունաստանը:
Հայերի 83%-ը կարծում է (խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր Ռուսաստանը բուֆեր են համարում Արևմուտքի դեմ), որ ուժեղ Ռուսաստանն անհրաժեշտ է Արևմուտքի ազդեցությունը հավասարակշռելու համար: Միևնույն ժամանակ, հայերի 66%-ը կարծում է, որ Հայաստանի շահերից է բխում Արևմուտքի հետ սերտ համագործակցությունը:

Հայաստանը կրկին առաջին տեղում է ԽՍՀՄ փլուզումը վատ բան համարողների թվով: Այդ կարծիքին է 79%-ը: 15%-ը համարում է, որ ԽՍՀՄ փլուզումը լավ բան էր: Ռուսների 69%-ն է ԽՍՀՄ փլուզումը վատ համարում, մոլդովացիների 70%: Վրացիների 43%-ը ԽՍՀՄ փլուզումը լավ բան է համարում:

Հայերի 53%-ը կարծում է, որ ժողովրդավարությունը նախընտրելի է կառավարման մյուս ձևերից: Այս առումով Հայաստանը զիջում է միայն Հունաստանին, Լիտվային, Վրաստանին և Խորվաթիային: