Մանուկյանի փոխարեն ԱԺ կգնա Ծառուկյանի օգնականը. ռեյտինգայիններին տրվել էր 250 հազար դոլար. Armtimes.com

- in Մամուլ
khachik-manukyan

Armtimes.com–ը գրում է, որ «Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկի հանգուցալուծումը շուտով տեղի կունենա:

Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ Ծառուկյան դաշինքից մայիսի 3-ին մանդատ ստացած 8 թեկնածուից Խաչիկ Մանուկյանի հարցը Գագիկ Ծառուկյանն արդեն լուծված է համարում:

Բանն այն է, որ Ծառուկյան դաշինքից մանդատ ստացած այդ 8 թեկնածուից միայն Խաչիկ Մանուկյանի հետ Գագիկ Ծառուկյանը չի կարողացել պայմանավորվածության գալ, քանի որ վերջինս մայիսի 3-ին կայացած ԿԸՀ նիստից հետո հանրապետությունից բացակայում է: Նույն աղբյուրի փոխանցմամբ` Խաչիկ Մանուկյանը նախապես ինքնաթիռի տոմս էր ձեռք բերել եւ խուսափել ԲՀԿ նախագահի հետ հանդիպումից:

Գագիկ Ծառուկյանն այս ընթացքում կարողացել է իր որոշումը շրջանացած բոլոր թեկնածուների հետ պայմանավորվածության գալ նրանց մանդատների ճակատագրերի հարցով, իսկ Խաչիկ Մանուկյանի մասով որոշումն առանց նրա հետ լրացուցիչ քննարկման է կայացրել: Խաչիկ Մանուկյանի վերադարձից հետո Ծառուկյանի հետ հանդիպումը կկայանա, որի արդյունքում Մանուկյանը կհրաժարվի մանդատից, իսկ ԱԺ կգա ԲՀԿ նախագահի օգնական Նորա Առուստամյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20