Միացյալ Նահանգները վերածվում է ինքնատիպ Թուրքիայի

- in Միջազգային
64
Donald Tramp

Դոնալդ Թրամփի օրոք Միացյալ Նահանգները և Թուրքիան գնալով ավելի են նմանվում միմյանց՝ գրում է Der Spiegel գերմանական պարբերականը:

Թուրք նախարար Էրդողանն իր երկիրն արդեն հասցրել է այն վիճակին, որին Թրամփն է տանում իր երկիրը: Իր թվիթերով, հարցազրույցներով և հայտարարություններով Թրամփը գնալով ավելի շատ է հաստատում այդ ճակատագրական, բայց իրական թեզիսը:

Այնպես, ինչպես Թուրքիայում բնակչության շուրջ կեսը շոկ ապրեց սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի արդյունքներից, ԱՄՆ-ում երկրի կեսը ցնցված էր 2016թ. նոյմեբերի նախագահական ընտրությունների արդյունքներից: Ընդ որում այդ 50-տոկոսանոց զուգահեռը երևում է ոչ միայն վիճակագրորեն, այլ նաև աշխարհագրական տեսանկյունից. երկու երկրներում էլ մարդիկ, որոնք կարծում են, որ վատ երազի մեջ են, ապրում են խոշոր քաղաքներում: Իսկ գյուղական բնակավայրերի բնակիչները, ինչպես Թուրքիայում, այնպես էլ ԱՄՆ-ում, կարծում են, որ իրենց ժամանակ է եկել: Երկու դեպքերում էլ նրանք իրենց նախագահներում տեսնում են «երկար սպասված ազատագրողների»:

Սակայն ի տարբերություն դեմագոգ և ցինիկ Թրամփի, Էրդողանը կատարել է իր խոստումը. գյուղական շրջաններում բնակվող թուրքերը առողջապահական, կրթական համակարգերի, արդիականացված ենթակառուցվածքների հասանելիություն են ստացել՝ ասվում է հոդվածում:

Այս ամենն Էրդողանին քաղաքական լոյալություն է ապահովել, որից նա օգտվում է, որպեսզի ստանա ընտրողների աջակցությունը ավտոկրատ դառնալու ուղու վրա: Թրամփն այլ կերպ է կվարվի և չի կատարի իր տված շռայլ խոստումները ՝ հավատացած է հոդվածագիրը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...