Մոսկվայի նախկին քաղաքապետ Լուժկովի այցը Վրաստան իրարանցում է առաջացրել

- in Միջազգային
171
Georgia

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը կնոջ և Մոսկվայի բնապահպանության ու շրջակա միջավայրի դեպարտամենտի նախկին ղեկավար Լեոնիդ Բոչինի հետ այցելել է Վրաստան: Լուժկովը հայտարարել է, որ Վրաստան է այցելել որպես զբոսաշրջիկ, հաղորդում է BBC-ն:

Վրաստանում Լուժկովի այցն առաջացրել է հասարակության դժգոհությունը, քանի որ նա նախկինում եղել է նաև Աբխազիայում, ինչը խախտում է օկուպցված տարածքների մասին օրեքնը: Համացանցում անգամ հրապարակվել է դիմում, որտեղ նշվում է, որ Վրաստանի օրենսդրությունը խախտած Լուժկովն այժմ գտնվում է Վրաստանում, ինչը հիմք է հանդիսանում, որպեսզի տեղի իշխանությունները գործեն:

Վրաստանի ՆԳՆ-ի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին լրագրողներին մեկնաբանել է, որ Լուժկովը երկիր է ժամանել օրինական կարգով, նրա փաստաաթղթերում վրացական օրենքը խախտելու վերաբերյալ տվյալներ չեն եղել:

Միևնույն ժամանալ Լուժկովը վրացական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ առանց Աբխազիայի Վրաստանի համար ավելի լավ կլինի: «Կարծոմ եմ, որ Աբխազիան ինքնուրույն երկիր է, այլ ժողովուրդ, Օսիան՝ ևս… Կարծում եմ, որ Վրաստանը, ազատվելով այդ շրջաններից, ավելի լավ կզգա իրեն»,-ասել է Մոսկվայի նախկին քաղաքապետը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20