Ո՞րն է ամենաշատ ալկոհոլ օգտագործող երկիրը Եվրոպայում

- in Սոցիալական
106
mard

Եվրոպայում ալկոհոլի օգտագործմամբ առաջատար երկիրը 2016թ. տվյալներով Լիտվան է: Այդ մասին հայտարարել է Առևտրի համաշխարհային կազմակերպության ղեկավար Գաուդեն Գալեան՝ գրում է interfax.ru-ն:

Ըստ Գալեայի՝ Լիտվայում մեկ բնակիչը անցած տարի միջին հաշվով օգտագործել է 16 լիտր ալկոհոլ: «Դա, նոր հաշվարկների համաձայն, նրան դարձնում է Եվրոպայի ամենամեծ հարբեցողը, ինչպես նաև աշխարհի ամենախմող երկիրը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ անցյալ տարի ալկոհոլ օգտագործող երկրների վարկանիշային ցուցակը գլխավորում էր Հարավային Կորեան (13,7 բաժին շաբաթական), երկրորդ տեղում Ռուսաստանն էր (6,3 բաժին), երրորդ տեղում Ֆիլիպիններն էր: