Որն է Թրամփի ամենաանսպասելի և վտանգավոր քայլը նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր

- in Միջազգային
58
Donald Tramp

ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյի (FBI) ղեկավար Ջեյմս Կոմիին պաշտոնից ազատելը Դոնալդ Թրամփի «ամենաանսպասելի և վտանգավոր քայլն էր» նախագահի պաշտոնիը ստանձնելուց ի վեր՝ գրում է CNN-ի թղթակից Քրիս Չիլիզան:

Նրա կարծիքով՝ ամերիկյան ընտրություններում օտարերկրյա միջամտության հարցով հետաքննության պատասխանատուին պաշտոնից հեռացնելը «վախեցնող ազդանշն է» ամերիկյան բյուրոկրատիայի և հասարակության համար:

Եթե Կոմիին հեռացրել են Քլինթոնի դեմ գործը փակելիս ծառայողական լիազարությունները չարաշահելու համար, ինչպես այդ մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազը, ինչու Թրամփն ավելի վաղ նման բան չարեց՝ հարցադրում է թղթակիցը: Լրագրողը հիշեցնում է նաև, որ Թրամփը նախկինում գովաբանել է FBI-ի ղեկավարին հիանալի աշխատանքի համար:

Կոմիին ուղղված Թրամփի նամակը ևս լույս չի սփռում նախագահի որոշման պատճառների վրա: Տպավորություն է ստեղծվում, որ նախագահը «ազատվում է մի մարդուց, որը կարող է Թրամփի համար ոչ ցանկալի եզրահանգումների գալ Ռուսաստանի վերաբերյալ»՝ գրում է Չիլիզան:

Կոմիի պաշտոնանկությունը վկայում է, որ նույնիսկ տաս տարի ժամկետով նշանակված FBI-ի ղեկավարը «ապահովագրված չէ Թրամփի կամակորություններից»՝ եզրափակում է հոդվածագիրը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...