Որքան «հոգապահուստ» ունեն հայերը բանկերում

- in Սոցիալական
163
kentronakan-bank-kb

Հայաստանի առևտրային բանկերում այս տարվա մարտին ավանդների ծավալը կազմել է 1 տրլն 825 մլրդ 347 մլն դրամ:

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալներով, փետրվարի համեմատ այն նվազել է 3 մլն 445 հազար դրամով. փետրվարին այն կազմում էր 1 տրլն 828 մլրդ 792 մլն դրամ:

Նվազման պատճառը արտարժույթով ավանդների պակաս ներգրավվածությունն է: Փետրվարին արտարժույթով ավանդների ծավալը կազմում էր 1 տրլն 87 մլրդ 436 մլն դրամ, իսկ մարտին` 1 տրլն 81 մլրդ 575 մլն: Մարտին արտարժույթով ավանդների ծավալը փետրվարի համեմատ նվազել է 5 մլրդ 861 մլն դրամով:

Միևնույն ժամանակ ավելացել են ավանդների ծավալները: Մարտին դրանք կազմում էին 743 մլրդ 772 մլն դրամ, իսկ փետրվարին` 741 մլրդ 356 մլն: Աճը կազմել է 2 մլրդ 416 մլն դրամ:

Մինչև փետրվար ավանդների ծավալը շարունակաբար աճել է: 2016 թվականին դեկտեմբերին այն կազմել էր 1 տրլն 784 մլրդ 154 մլն, իսկ 2017-ի հունվարին` 1 տրլն 785 մլրդ 531 մլն դրամ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20