Պաշտոնական Ստեփանակերտը զգուշացրել է՝ Ադրբեջանի սադրանքն անպատասխան չի մնա. Al Jazeera

- in Մամուլ
138
paterazm

Al Jazeera կատարական լրատվամիջոցն անդրադարձել է մայիսի 15-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի սրացմանը՝ մեջբերելով Ադրբեջանի ՊՆ մեկնաբանությունը Agence France-Presse գործակալությանը և Արցախի ՊԲ հաղորդագրությունից մի հատված:

Ադրբեջանը հայտարարել է, որ ԼՂ-ում հայկական հակաօդային պաշտպանական հրթիռային համակարգ է խոցել, ինչից հետո հայկական կողմը հայտարարել է՝ պատասխան կհետևի՝ հաղորդում է Al Jazeera:

«Ադրբեջանի զինուժը Ղարաբաղի առաջնագծի Ֆիզուլի-Խոջավենդ հատվածում շարքից հանել է հայկական «Օսա» հակաօդային համակարգ՝ կանխելու ադրբեջանական ավիացիային սպառնացող վտանգը», AFP-ին տեղի ունեցածը մեկնաբանել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

ԼՂ իշխանությունն ընդունել է, որ Ադրբեջանը տեխնիկա է վնասել, սակայն նշել է, որ կորուստներ չկան: Եվ զգուշացրել է, որ Ադրբեջանի «սադրանքն անպատասխան չի մնա»,-ասվում է հրապարակման մեջ:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այս միջադեպից առաջ՝ փետրվարին, Ղարաբաղի զինուժը մի քանի ադրբեջանցի զինծառայողների էր սպանել, սակայն չի հստակեցրել, որ Ադրբեջանի հինգ զինծառայողները սպանվել են Մարտունու և Ակնայի ուղղությամբ միջդիրքային հատվածում, երբ փորձում էին մոտենալ հայկական դիրքերին: Կատարական լրատվամիջոցն անդրադարձել է նաև 2016թ. քառօրյա պատերազմին՝ նշելով, որ յակամարտող կողմերը ավելի քան 110 զոհ են կրել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20