Պուտինի նախկին կինը միլիոնանոց բիզնես ունի

- in Տնտեսական
114
Putin Vladimir

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ՝ Լյուդմիլա Ալեքսանդրովնայի վերահսկողության տակ գտնվող հինադրամը և ընկերությունը տարեկան ավելի քան 3 միլիոն դոլար են ստանում Մոսկվայում՝ Վոլկոնսկու տուն պատմական շենքում գտնվող տարածքների վարձակալությունից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Միայն VTB բանկը, որը շինությունում զբաղեցնում է 3 հազար ք.մ տարածք, տարեկան վճարում է ավելի քան 2 միլիոն դոլար: Գործակալության տվյալներով՝ գումարը ստանում է «Մերիդիան» ընկերությունը, որի 99 տոկոսը պատկանում է «Ինտերսերվիս» ընկերությանը: Վերջինս սեփականատերը ոմն Լյուդմիլա Շկրեբնևան է: Reuters-ը հիշեցնում է, որ Պուտինի նախկին կնոջ ազգանունը ևս Շկրեբնևա է:

Reuters-ին չի հաջողվել փաստաթղթերով ապացուցել, որ «Մերիդիան»-ի սեփականատերը և Պուտինի նախկին կինը նույն մարդն է: «Անունից բացի այլ կապեր ևս ապացուցում են, որ նախկին առաջին տիկինը և «Ինտերսերվիս»-ի սեփականատերը նույն մարդն է»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում:

Վոլկոնսկու տան սեփականատերը Միջանձնային կոմունիկացիաների զարգացման կենտրոնն է, որը մինչև 2009թ. կրել է Ռուսերենի զարգացման կենտրոն հիմնադրամ անվանումը: Լյուդիմիլա Ալեքսանդրովնան «ղեկավարել» է կենտրոնը, երբ առաջին տիկին էր:

Reuters-ը նաև նշում է, որ 2007թ. «Ինտերսերվիս»-ի գլխավոր տնօրենը Օլգա Ցոմաևան էր, որը ռուսական ԶԼՄ-ների տվյալներով Լյուդմիլայի քույրն է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20