Ս/թ մայիսի 7-ին ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը, որը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:

Համերգը կսկսվի Վ. Ա. Մոցարտի Դաշնամուրի կոնցերտ թիվ 13-ով: Որպես մենակատար հանդես կգա 2017 թ.-ի Մալթայի միջազգային դաշնամուրային մրցույթի երկրորդ մրցանակակիր Ռուբեն Կոզինը /Ռուսաստան/: Այնուհետ առաջին անգամ Հայաստանում կհնչի Մ. Մուսորգսկու <Նկարներ պատկերասրահից> ստեղծագործության մշակումը լարայի նվագախմբի համար:

Տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ 010 52-67-18: Տոմսի արժեքը՝ 1000 դր:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.