Ռուսական մարազմը մոտենում է աբսուրդի գագաթնակետին

- in Վերլուծական
236
Russia

Պետդեպարտամենտում կա՞ն մարդիկ, որոնք կարող են զբաղվել Կովկասի խնդիրներով եւ պե՞տք են նրանք: Այժմ ակնհայտ է, որ Կովկասն առաջնահերթ տարածաշրջանների հետնապահն է դարձել, քանի որ երկար տարիներ Վաշինգտոնում ոչ ոք չի զբաղվել այս տարածաշրջանով:

Պետդեպում ծանոթացել եմ երկու աշխատակիցների հետ, որոնք կարող էին զբաղվել Կովկասով, նրանք կարծես թե մասնագիտացած են այս տարածաշրջանով, սակայն իրենց համար մի շարք հանգամանքներ են պարզել: Այս մարդիկ հետաքրքրված են եւ հասկանում են, թե ինչ պետք է անել մոտակա ամիսներին: Սակայն ամերիկացիները հազիվ թե ընկալումներ ունեն, թե ինչ կնշանակեր տարածաշրջանում ռազմավարությունը եւ ինչ անել դրա հետ:

Կովկասում վերջին 25 տարիներին բազմաթիվ բախումներ են տեղի ունեցել, այդպես էլ չեն հասկացվել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնահերթությունները, եւ նրանք հազիվ թե պատկերացում ունենան տարածաշրջանի հեռանկարների վերաբերյալ:

Վրաստանը դարձել է ՆԱՏՕ-ի մարտական ջոկատը եւ կարող է ցանկացած հավակնություն ու խնդրանք ներկայացնել դաշինքին, նրան շատ բան է թույլատրված, եթե ոչ ամեն ինչ:

ԱՄՆ զինվորական շրջանակները դեռ պատրաստակամություն չեն հայտնել վարել այն, ինչ կոչվում է քաղաքականություն Կովկասի նկատմամբ եւ փորձում են եւս մի քանի ամիս հեռու մնալ այդ խնդրից, քանի դեռ չի որոշվել առանջահերթ նշանակություն ունեցող տարբեր տարածաշրջաններում ամերիկյան ռազմական ներկայության ճակատագիրը:

Եթե անգամ ամերիկացի զինվորականները որոշակի դադար ստանան Հեռավոր Արեւելքում եւ այլ վայրերում, Կովկասը հազիվ թե ռազմաքաղաքական ակտիվության ասպարեզ դառնա: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը կփորձի Կովկասում ու Բալթիկայում իր ակտիվությամբ շեղել ԱՄՆ-ին:

Ռուսաստանը զգուշանում է Կենտրոնական Ասիայից եւ փորձում է խաղադրույք անել Եվրոպական թատերաբեմի վրա, որտեղ ՆԱՏՕ-ն ավելի զգոն է:

Բալթյան եւ Սեւծովյան թատերաբեմերը շատ ակտիվ են դառնում: Այդ կապակցությամբ Կովկասը դառնում է ածանցյալ տարածաշրջան եւ դիտարկվում է որպես պահեստային ռազմաքաղաքական առճակատման համար:

Եթե այս դրամատիկ ժամանակներում Հայաստանը խելամիտ ճանապարհ ընտրեր եւ Վրաստանի օրինակով ՆԱՏՕ-ի ռազմավարության մաս դառնար, Ռուսաստանին չէր հաջողվի իրավիճակն այսքան սարսափելի դրամատիզմի հասցնել:

Այժմ ռուսները Հայաստանն իրենց ռազմավարության բաստիոն են անվանում՝ դարձնելով հարավային ուղղությամբ ամենավտանգավոր ու կոնֆլիկտային տարածաշրջանը: Այսինքն, Հայաստանը հայտնվել է ծուղակում, ավելի շուտ, թակարդում:

Հայաստանին ուշքի գալու եւ փրկվելու ժամանակ են տվել, սակայն այդ ժամանակը հազիվ թե այդ նպատակով օգտագործվի: Երկիրն ավելի մեծ գրոհի է ենթարկվել, քան նրա քաղաքական ղեկավարությունը: Փրկվելու ժամանակ արդեն չկա, կա ժամանակ նախկինում ունեցած հնարավորությունների համեմատության համար:

Հայաստանում անգամ մարդ կամ մարդկանց խումբ չկա, որ կարող է ՆԱՏՕ-ին այլընտրանքային օրակարգ ներկայացնել, այսինքն՝ առաջարկ զինված ուժերին հնարավոր հրամանի մասին: Մնում է չենթարկվելով կապիտուլյացիոն տրամադրությունների ու շփոթվածության՝ ավարտին հասցնել գործող հրամաններն արյան, հայկական արյան գնով:

Նա, ով բնակարան ու մեծ կարողություն ունի Մոսկվայում, կարող է հանգիստ լինել, նրանց համար ինքնաթիռներում տեղ կգտնվի: Վերջերս ծանոթացել եմ Պաշտպանության նախարարության նորանշանակ ֆունկցիոներների հետ: Տեսնելու բան էր: Սակայն հիմա խոսքը ոչ թե Հայաստանի, այլ Ամերիկայի մասին է:

Պարզ է դարձել, որ ամերիկացիներին ձանձրացրել է հայկական ռազմական եւ քաղաքական էլիտայի քայլին սպասելը: Այպիսի էլիտան ու այսպիսի ժողովուրդը ոչ պետականության, ոչ էլ տարածքի իրավունք չունեն:

ԱՄՆ-ն շատ կցանկանար Հայաստանին ցույց տար, թե որքանով է հուսալի Ռուսաստանի հետ «գործընկերությունը»: Շատ շուտով դա ցույց կտրվի:

Երբ ռուսներն սկսեցին արկածախնդրությունը Սիրիայում, պարզ դարձավ, որ առանց հայկական տարածքի վրա հենվելու, որը երբեք հայկական չեն համարել, չի ստացվի: Խնդիրը ոչ թե ռազմավարական նախընտրություններն են, այլ Սիրիայի մոտակայքում դրանց առկայության ցուցադրական ցուցադրությունը:

Դա տեղի է ունենում ամբողջ ծավալով: Հայաստանը Մերձավոր Արեւելքում ներքաշվում է երկարատեւ պատերազմում, եւ ոչ ոք չի կարող գուշակել, թե դա ինչպես եւ երբ կավարտվի:

Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի պատերազմի մեջ ներքաշվելը շատերի երկարաժամկետ երազանքն է, ովքեր ձգտում են ռուսներին շեղել Եվրոպայում կամ գոնե Ուկրաինայում ռազմական ու քաղաքական հակամարտություններից:

Հայաստանի ներքաշումը Իսլամական պետության եւ Թուրքիայի դեմ ռուսների մեծ պատերազմին, միայն նախերգանքն է: Շուտով կպարզվի, որ բոլոր հնարավոր ծիծաղելի դաշինքները, ինչպես Ռուսաստան-Թուրքիա-Իրանը, ընդամենն օպերետային սեանսներ են ռուսների համար, որին չեն հավատում ոչ թուրքերը, ոչ իրանցիները: Դրա մասին լուրջ խոսելը հիմարություն կլիներ:

Ռուսաստանը դատապարտված է ամոթալի եւ խայտառակ պարտության, ռուսների հաղթանակները տրվելու են «գործընկերների» արյամբ: Ռուսները հազիվ թե իրենց երեխաներին պատերազմի քշեն օտար տարածաշրջանում, նրանք կփորձեն օգտագործել կամ «գործընկերներին» ու «վասալներին», կամ էլ հենց իրենք իրենց կապիտուլյացիայի կամ էլ արյունալի պատերազմի եզրին կկանգնեցնեն, ուր նրանց իբր ամերիկացիներ են մղել:

Սպասենք Սերգեյ Երվանդի Կուրղինյանի մեկնաբանությանը, որը հավատում է «ամերիկացիների ձեռքին»: Ռուսական մարազմը մոտենում է աբսուրդի գագաթնակետին:

Հայաստանում ամենուր Կուրղինյանի ու Պուտինի երկրպագուներ կան, ինչի համար թանկ են վճարելու: Հայերի համար դա իրավիճակից օրիգինալ ելք չէ: Հայերը միշտ հույս են դրել ռուսների վրա, սովորաբար սեփական երեխաների արյան գնով: Վերջերս էլ այկական արյան պահանջվածության մասին լսեցինք կվազիհայ Սերգեյ Լավրովից, ծրագրի ավարտին:

Շեղող մանեւրը սկսել է աշխատել, եւ վերջապես ռուսները հասել են Կովկասին: Ի՞նչ է լինելու: Հայաստանով դա չի ավարտվի, դեռ շատ բան կպահանջվի, որ Եվրոպային շեղեն ռազմական հակամարտությունից:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20