Ռուսաստանի հետ հարաբերությունները հնարավոր չէ մաքուր էջից սկսել. ԱՄՆ պետքարտուղար

- in Միջազգային
us-russia

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները հնարավոր չէ վերաբեռնել կամ էլ մաքուր էջից սկսել, քանի որ դա թույլ չի տա որևէ բան բարելավել:

NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թիլերսոնն ասել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր չէ «մաքուր էջից» հարաբերություններ սկսել Ռուսաստանի հետ:

«Վերաբեռնումն անհնար է, քանի որ անհնար է ջնջել անցյալն ու ամեն ինչ մաքուր էջից սկսել: Մենք սկսում ենք այն տեղից, որտեղ գտնվում ենք այժմ», – ասել է պետքարտուղարը:

Թիլերսոնն ասել է նաև, որ Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունները սառը պատերազմից հետո ամենացածր մակարդակի վրա են:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20