Ռուս ցանցահենները կակտիվանան՝ «ազդեցության օպերացիաներ» անցկացնելով մի շարք երկրներում

- in Միջազգային
54
mard

ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դենիել Քոութսը ներկայացրել ամենամյա զեկույցը, որում գնահատականներ են տրվում համաշխարհային մարտահրավերներին:

Զեկույցի համաձայն՝ Մոսկվայի կողմից ղեկավարվող ցանցահենները կշարունակեն մնալ Վաշինգտոնի գլխավոր սպառնալիքը: Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, զեկույցի համաձայն՝ նման «ազդեցության օպերացիաներ» կացնակցվեն ոչ միայն ԱՄՆ-ում և Եվրոպայում, այլ նաև աշխարհի այլ հատվածներում:

Քոութսը հաստատել է ամերիկյան հետախուզության այն վարկածը, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում միջամտության հետևում կանգնած են ամենաբարձր վարձատրվող ռուս բարձրաստիճան պաշտոնյաները:

«Հավանականություն կա, որ 2017թ. Ռուսաստանը ավելի վճռական կդառնա համաշխարհային քաղաքականությունում, ավելի անկանխատեսելի ԱՄՆ-ի հանդեպ և ավելի ավտորիտար իր ներքին գործերում»,- ընգծվում է զեկույցում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...