Սա իրականում ՀՀԿ-ի համար պարտություն էր

- in Կարծիք
188
Tevan Poghosyan

Պետք է արձանագրել, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին երկու ընտրությունները հետաքրքիր զարգացումներ ունեցան. ոչ միայն լրագրողները, դիտորդները, այլ նաև քաղաքական կուսակցությունները հասկացան, որ պետք է հենց իրենք պայքարեն, փաստագրական տեղեկություններ հավաքեն բոլոր խախտումների մասին: Ինձ համար շատ հետաքրքիր էին վերջին երկու ընտրությունների զարգացումները»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր Թևան Պողոսյանը:

Նաև նաև հավեց, որ Երևանի ավագանու ընտրություններում կարելի է արձանագրել ինչպես դրական դրսևորումներ, այնպես էլ բացասական:

«Դրական է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմությունը ավագանիում գրեթե եռապատկեց իր ներկայությունը: Նախորդ ընտրություններից հետո ընդդիմությունից 7 ներկայացուցիչ էր ներկայացված ավագանիում, իսկ հիմա նրանց թիվը գրեթե եռապատկվել է»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ սա լավագույն առիթը կլինի, որ նոր գաղափարներ ներմուծվեն, և դրա հետ մեկտեղ ավելի բուռն կլինի խախտումների դեմ պայքարը: «Այնպես չի լինի, որ մի կուսակցությունը կարողանա միանձնյա որոշումներ կյանքի կոչել»,- ասաց Պողոսյանը:

Թ. Պողոսյանը նշեց, որ դատապարտում է այն բոլոր բռնությունները, որոնք տեղի են ունեցել Զարուհի Փոստանջյանի և նրա աղջկա, լրագրողների նկատմամբ և հույս հայտնեց, որ պատկան կառույցները համապատասխան մոտեցում կցուցաբերեն հարցին:

Նախկին պատգամավորը չի ընդունում այն փաստարկները, որ մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը քիչ էր, քանի որ այլ կուսակցություններ չէին մասնակցում դրանց: «Ավելի լավ: Ցանկացած քաղաքական կուսակցություն պիտի օգտվեր դրանից և այդ ընտրազանգվածին ներգրավեր իր կողմը»,- նշեց Պողոսյանը`հավելելով, որ սա պարտություն էր նախ ՀՀԿ-ի համար. եթե

Նախկին պատգամավորը չի ընդունում այն փաստարկները, որ մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը քիչ էր, քանի որ այլ կուսակցություններ չէին մասնակցում դրանց: «Ավելի լավ: Ցանկացած քաղաքական կուսակցություն պիտի օգտվեր դրանից և այդ ընտրազանգվածին ներգրավեր իր կողմը»,- նշեց Պողոսյանը` հավելելով, որ սա պարտություն էր նախ ՀՀԿ-ի համար. ««Ելք»-ի պարագայում ձայները շատացել են, բայց ՀՀԿ-ի ձայները թեպետ շատ էր մնացած երկուսից, բայց նախորդ ընտրությունների համեմատ քիչ էին»:

Թևան Պողոսյանը «Երկիր ծիրանիին» մաղթում է ամրապնդում, իսկ «Ելք»-ը, նրա կարծիքով, ամրապնդվեց: Պողոսյանի կարծիքով՝ «Ելք»-ն այս ընտրություններից կարևոր դաս պիտի քաղի`իրենց ընտրեցին, որ իշխողին չէի՞ն ուզում, թե՞ հենց իրենց են ընտրել: Նրա դիտարկմամբ՝ մեզ մոտ ընտրություններում անձերի են ընտրում. «Քաղաքական դիսկուրսը սպանել» ենք:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20